211652_close_icon
views-count2485 դիտում article-date 22:57 04-07-2019

Վրաց ռեգբիստներին մոսկովյան ակումբից հեռացրել են «հակառուսական ժեստի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի ռեգբիի «Սլավա» ակումբը թիմից հեռացրել է վրաց խաղացողներ Ռևազ Բրոձելիին և Սաբա Իլուրաձեին այն բանի համար, որ վերջիններս խաղիժամանակ ձեռքերով փակել են մի աչքը: Այդ ժեստը որակել են քաղաքական, ավելին՝ հակառուսական: Միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում «Կուբանի» հետ խաղի ժամանակ: Ձեռքերով փակելով աչքերը, վրացիները իրենց զորակցությունն են հայտնել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին: Այնտեղ ռետինե փամփուշտներով ընդդիմության ցույց ցրելիս 2 հոգի զրկվել էին մեկական աչքերից: Դրանից հետո այդ ժեստը դարձավ ամենատարածվածը՝ Վրաստանի ներկայիս իշխանությունների ընդդիմախոսների շրջանում: Բրոձելին և Իլուրաձեն արդեն վերադարձել են Վրաստան: Ավելի ուշ նրանք պարզաբանել են, որ իրենց ժեստը քաղաքական ակցիա չէ. մարզիկներն ընդամենը ցանկացել են աջակցել իրենց ժողովրդին: «Միանգամից ասեմ, որ այս պատմության մեջ ոչ մի սադրանք չի եղել: Այն ընդհանրապես քաղաքական ժեստ չէր: Մենք Սաբոյի հետ չէին պայմանավորվել, ամեն ինչ ինքըստինքյան ստացվեց, ուղղակի սրտից դուրս եկավ: Մենք՝ վրացիներս, մեծ հայրենասերներ ենք: Սա պատասխան չէր ռուս-վրացական վեճերին, այլ ընդամեն աջակցություն մեր ժողովրդին», ասել է Բրոձելին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր