211652_close_icon
views-count790 դիտում article-date 23:06 04-07-2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի եւ Կիպրոսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։ Կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ կապերը գալիս են դարերի խորքից եւ առանձնանում իրենց յուրօրինակ ջերմությամբ, ընդհանուր պատմությամբ եւ արժեհամակարգով։ Կողմերն առանձնահատուկ կարեւորել են Հայաստան-Կիպրոս խորհրդարանական սերտ համագործակցության առկա ձեւաչափը եւ ընդգծել հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսում ապրող հայ համայնքի գործունեությանը։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովի անդամներին Հայաստանին առնչվող բոլոր սկզբունքային հարցերում մեր երկրի կողքին լինելու եւ երկու պետությունների առջեւ կանգնած մարտահրավերներին միասին դիմակայելու համար։ Ազգային ժողովի նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի հետագա աշխատանքներին` նշելով, որ Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերջինիս գործունեությունում նորանոր հորիզոններ են բացվում։ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Մխիթար Հայրապետյանը մատնանշել է երկու երկրների միջեւ արտաքին քաղաքականության երեք հիմնական` եվրոպական, եվրասիական եւ մերձավորարեւելյան ուղղությունները, որոնց շրջանակներում հանձնաժողովականները կձեւավորեն իրենց հիմնական անելիքը։ Մխիթար Հայրապետյանը կարեւորել է Կիպրոսի դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանի դերակատարությունը` որպես ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության արդյունավետ կամուրջ։ Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հայտարարություններով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր