211652_close_icon
views-count863 դիտում article-date 22:40 04-07-2019

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի հետ

Հուլիսի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Դիդիե Գիյոմի հետ (Didier Guillaume): Հանդիպմանը քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես, ոռոգման, սննդի անվտանգության, գինեգործության և անասնապահության ոլորտներում: Կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում հայ-ֆրանսիական ոլորտային համագործակցությունը: Հանդիպման ավարտին դեսպան Տոլմաջյանը նախարարին շնորհակալություն հայտնեց իր երկարամյա գործունեության ընթացքում Հայաստանին և ֆրանսահայ համայնքին շարունակական աջակցության համար: Տեղեկանք. Դիդիե Գիյոմը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից: Մինչ այդ նա եղել է սենատոր, հայաշատ Բուրգ-դե-Պեաժ քաղաքի քաղաքապետ, Ռոն-Ալպ և Դրոմ ռեգիոնների խորհրդի անդամ:

Նմանատիպ նյութեր