211652_close_icon
views-count1234 դիտում article-date 21:05 04-07-2019

Ոստիկանները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին

Հուլիսի 2-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են և գողություն կատարել: Դեպքի վայր են մեկնել Կենտրոնականի ոստիկաններն ու պարզել, որ գողությունը կատարվել է հունիսի 29-ի ժամը 19.00-ից հուլիսի 2-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում: Մեքենայից գողացել էին ձայնարկիչ և շարժական խոսնակը: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 21-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 3-ին, ժամը 19.30-ին, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր