211652_close_icon
views-count1890 դիտում article-date 20:16 04-07-2019

Ոստիկանները բացահայտել են գրպանահատության հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 3-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել դավիթաշենցի 20-ամյա մի երիտասարդի և Բադիկյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու: Քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում երկու հոգի իր գրպանից գողացել են 80 հազար դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր