Արաբկիրի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին
Հուլիսի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելով, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման են ենթարկել 42-ամյա Համլետ Թ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]