211652_close_icon
views-count1838 դիտում article-date 18:02 04-07-2019

ՈւԽ. Արթուր Ավետիսյանը եզրափակչում է

Իտալական Նեապոլում մեկնարկել են 30-րդ ամառային Ուսանողական խաղերը: Առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների որակավորման փուլում վաստակել է 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Երիտասարդ մարզիկը ընդամենը մեկ տասնորդական է զիջել առաջին տեղը զբաղեցրած թուրք Իբրահիմ Չոլաքին, որը 2017 թվականին կայացած ՈւԽ-ի և 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն է:

Նմանատիպ նյութեր