211652_close_icon
views-count2131 դիտում article-date 15:19 04-07-2019

Վարչապետը Կարեն Ղարիբյանին նշանակել է ԱԱԾ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ղարիբյանին Ազգային անվտանգության ծառայության Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։ «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։

Նմանատիպ նյութեր