211652_close_icon
views-count2592 դիտում article-date 16:27 04-07-2019

Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի և պապերի պես․ Բակո Սահակյանը ողջունել է գերազանցիկ բուհավարտներին

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցելԱրցախիպետական եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանները գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց հաջողություններ և ամենայն բարիք: «Եղեք ուժեղ ու խիզախ ձեր հայրերի և պապերի պես: Նրանք կերտել ու պաշտպանել են մեր անկախությունը, դուք պետք է այն զորացնեք ու ամրապնդեք: Թող այս հաջողությունները լինեն շարունակական և ուղեկցեն ձեզ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»,- ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր