211652_close_icon
views-count5493 դիտում article-date 16:03 04-07-2019

Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը հուլիսի 8-ից կավելանա

Հուլիսի 8-ից ավելանում է Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/980744.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը, հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա: «Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով: Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով: «Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր