211652_close_icon
views-count874 դիտում article-date 14:34 04-07-2019

Պետք չէ «վիքիպեդյան» իրավագիտությամբ շարունակել գործընթացները. Գևորգ Դանիելյան․ Tert.am

Եթե մեկ առանձին փոփոխություն վերցնենք ու պարզապես կիրառենք, ոչ թե հաջողություն կունենաք, այլ կձախողենք: Այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ մեզ մոտ դատական մարմինները ձևավորվեն ընտրությունների միջոցով դատական իշխանությունների նկատմամբ վստահություն ստեղծելու համար: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/Gevorg-Danielyan/3041459?fbclid=IwAR2Zok59d2h8_g8mWKN3G1yntTjlfQ2OrDBE0zjB96f8CaGa9GmiuFShFvc]Tert.am[/url]-ը։ «Մեր խնդիրն այն է, որ մենք վերցնում ենք մի լավ առանձին ինստիտուտ և ասում ենք՝ իրենց մոտ հաջող է ստացվում, բերենք, նույն հաջողությունը կունենանք. բերում ենք, տեսնում ենք, լրիվ ուրիշ բան ստացվեց»,- ասաց նա: Նրա խոսքով՝ եթե այդ փորձը կիրառվի, ապա պետք է շատ հարցեր վերանայվեն և լուծելուց հետո էլ պետք է գնահատել, թե մեկ իրավական մշակույթում, որտեղ անգամ զսպվածության պարագայում պետական պաշտոնյաները փորձում են ազդել ընտրական գործընթացների վրա, արժե՞ գնալ նման քայլի: «Չափազանց դժվար է դառնալ դատավոր: Մասնագիտական պահանջները բավականին բարձր են: Սա էլ է խոչընդոտ, իսկ մենք ունենք թափուր տեղերի խնդիր: Երկու անգամ հայտարարություն արեցինք՝ հերթական և արտահերթ: Միևնույն է՝ մարդիկ չեն դիմում, որ գոնե կարողանանք նվազագույն շեմը լրացնենք»,- ասաց նա: Գևորգ Դանիելյանի խոսքով՝ պետք չէ «վիքիպեդյան» իրավագիտությամբ շարունակել գործընթացները՝ վերցնել միջին կարգի վերլուծությունները և դրանք ներկայացնել որպես ռազմավարական նշանակության: «Դա վտանգավոր է»,- ասաց նա՝ նկատելով, որ Վիքիպեդիայում չի կարող խորը մասնագիտական նյութ լինել. «Դա նշանակում է՝ չհասկանալ, թե ինչպես կարելի է որևէ միջազգային փորձ բերել, քո երկրում կիրառել»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/04/Gevorg-Danielyan/3041459?fbclid=IwAR2Zok59d2h8_g8mWKN3G1yntTjlfQ2OrDBE0zjB96f8CaGa9GmiuFShFvc]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր