211652_close_icon
views-count5829 դիտում article-date 14:16 04-07-2019

Առաջիկա օրերին իմ ուղիղ եթերի ընթացքում ես անպայման կանդրադառնամ այդ հանդիպումներին, քննարկված թեմաներին եւ կներկայացնեմ տարբեր խնդիրների լուծման իմ տեսլականը.Դավիթ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Հուլիսի 3-ին այցելեցի Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան գյուղերը եւ հանդիպեցի համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են ամենատարբեր հարցեր, որոնք առնչվում էին գյուղերում առկա խնդիրներին, գյուղական բնակավայրերի զարգացման հեռանկարներին, պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական, կրթության եւ այլ ոլորտների: Մեծ բավականություն ստացա իրենց արդար քրտինքով իրենց հացը վաստակող եւ Արցախ աշխարհի հիմնասյուներից հանդիսացող հողի մշակների հետ քննակումներից: Ինձ համար մեծ պատիվ էր, որ նրանք ծանր աշխատանքից հետո ժամանակ գտան եւ հանդիպեցին ինձ հետ: Խնածախում եւ Այգեստանում պատիվ ունեցա անկեղծ զրույց ունենալ խելացի, ազնիվ մարդկանց հետ, ովքեր կյանքի եւ տարբեր հարցերի լուծման նկատմամբ հայավարի, ղարաբաղցուն բնորոշ գաղափարներ ունեն: Չափազանց օգտակար եմ համարում այդ խորհուրդները: Առանձնապես հետաքրքիր էին 93-ամյա Վաչագան պապի հետ շփումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Խնածախ եւ Այգեստան համայնքների բոլոր ներկայացուցիչներին՝ ջերմ ընդունելության եւ անմիջական քննարկումների համար: Առաջիկա օրերին իմ ուղիղ եթերի ընթացքում ես անպայման կանդրադառնամ այդ հանդիպումներին, քննարկված թեմաներին եւ կներկայացնեմ տարբեր խնդիրների լուծման իմ տեսլականը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր