211652_close_icon
views-count1797 դիտում article-date 15:13 04-07-2019

Հայաստանի և Սինգապուրի միջև համաձայնագիր կստորագրվի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր կստորագրվի: «Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Սինգապուրում»,- տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի: «Սա շատ ողջունելի ու պրակտիկ արտահայտություն է, որը տալիս է կոնկրետ արդյունք այցի կոնտեքստում»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր