211652_close_icon
views-count8490 դիտում article-date 14:49 04-07-2019

Պուտինը հայտարարել է, որ 3 օր առաջ հրդեհված և 14 մարդու կյանք խլած սուզանավը միջուկային էր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնազերծել է նախորդ հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում ստորջրյա սարքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի պատճառները: Ինչպես հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-russia-submersible-incident-nuclear/russia-after-three-days-says-submarine-hit-by-fire-was-nuclear-powered-idUSKCN1TZ0HI?il=0]Reuters[/url]-ը, նախագահը բացահայտել է, որ մինչ այս լրատվամիջոցներում խոր ջրային գիտահետազոտական սարք ներկայացվող ապարատն իրականում միջուկային սուզանավ է: Աղբյուրը նկատում է, որ 14 նավաստիների կյանք խլած հրդեհից հետո ռուսական իշխանություններին մեղադրում էին օվկիանոսի հատակին տեղի ունեցած ողբերգական դեպքի ամբողջական մանրամասները քողարկելու փորձի համար: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեպքի պահին գիտահետազոտական սարքն Արկտիկայից ոչ հեռու ուսումնասիրում էր օվկիանոսի հատակը: Բացի այդ, հրդեհն ու նավաստիների զոհվելը տեղի էին ունեցել երկուշաբթի, սակայն ՊՆ-ն տեղեկությունը գաղտնազերծել էր միայն երեքշաբթի երեկոյան: Սարքի միջուկային լինելու մասին հայտնի է դարձել Պուտինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում: Նախագահը հետաքրքրվել է՝ խոշոր հրդեհից հետո ինչ վիճակում է սուզանավի միջուկային ռեակտորը, ինչին ի պատասխան Շոյգուն ասել է. «Միջուկային ռեակտորն ամբողջովին մեկուսացված է, դրա մոտ մարդ չկա: Անձնակազմի կողմից ձեռնարկվել են ռեակտորը պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերը: Ներկայում այն սարքին է»: Շոյգուն հավելել է, որ հրդեհը բռնկվել է սուզանավի մարտկոցային հատվածում: Հայտնի է դարձել նաև, որ հրդեհից զոհված 14 նավաստիների մահվան պատճառը այրվող նյութերից թունավորումն է եղել:

Նմանատիպ նյութեր