211652_close_icon
views-count1576 դիտում article-date 14:24 04-07-2019

ԵՊՀ շրջանավարտների միավորումը «Համալսարանական» պուրակը նվիրում է ԵՊՀ 100-ամյակին

ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը տեղ կունենա 2019 թ. հուլիսի 5-ին` ժամը 20-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում: Տեղեկացնում է ԵՊՀ շրջանավարտների միավորումը։ «Համալսարանական» պուրակը նվիրվում է Մայր բուհի՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 քմ: Պուրակում տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Պուրակը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կ ահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը: Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար: Պուրակի կառուցապատման արժեքն էր շուրջ 200 մլն. ՀՀ դրամ: Պուրակի շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը: «Համալսարանական» պուրակի կառուցմամբ, ըստ էության, ազդարարվում է նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող, 2008 թվականին մեկնարկած և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտի մասին:

Նմանատիպ նյութեր