211652_close_icon
views-count1749 դիտում article-date 14:11 04-07-2019

Կառավարությունը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին» 106,8 մլն դրամի դրամաշնորհ տրամադրեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին 106,8 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի անընդմեջ մատակարարմամբ: Համաձայն Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի որոշման պահանջների, «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հակառետրովիրուսային դեղերի ձեռքբերման նպատակով միջազգային գնումների գործակալներին առաջարկվել է ներկայացնել գնային առաջարկներ: ՊՈԱԿ-ների կողմից սահմանված ժամկետներում գործակալներից 2-ից ստացվել են գնային առաջարկներ: Հիմք ընդունելով գնումների միջազգային գործակալների կողմից ներկայացված նվազագույն գնային առաջարկների և մաքսազերծման, տեղափոխման հետ կապված ծախսերի հանրագումարը` որպես գնման ընթացակարգերի առավելագույն նախահաշվային գներ, ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար հակառետրովիրուսային դեղերի գնանշման հարցման գնման ընթացակարգեր` «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան: Հակառետրովիրուսային դեղերի գնումները ապահովելու նպատակով, անհրաժեշտ է ՊՈԱԿ-ին տրամադրել դրամաշնորհ: Մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեի «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ հակառետրովիրուսային դեղերի համար հատկացված գումարը (106,8 մլն ՀՀ դրամի չափով) վերաբաշխել և դրամաշնորհի պայմանագրի միջոցով նպատակային տրամադրել ՊՈԱԿ-ին` հակառետրովիրուսային դեղեր ձեռքբերելու նպատակով:

Նմանատիպ նյութեր