211652_close_icon
views-count1183 դիտում article-date 13:35 04-07-2019

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նավթային ընկերության նկատմամբ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նավթային ընկերության՝ Cubametales-ի նկատմամբ, ինչպես հաղորդվում է՝ «Վենեսուելայի իշխանություններին շարունակական աջակցության» պատճառով: Հաղորդում է ԱՄՆ գանձապետարանի [url=https://home.treasury.gov/news/press-releases/sm722]կայքը[/url]։ Ըստ ամերիկյան կառավարության՝ Cubametales-ի նկատմամբ սահմանափակումները «կխանգարեն վենեսուելական նավթը բանակցություններում առևտրի առարկա դարձնելու Մադուրոյի փորձերին և նրա աջակիցների՝ Կուբայում պաշտպանություն գտնելուն»: ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Cubametales պետական ընկերությունը վերահսկում է Կուբայի նավթային արտահանումներն ու ներմուծումները և սերտ բիզնես կապեր ունի Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:

Նմանատիպ նյութեր