211652_close_icon
views-count9970 դիտում article-date 13:47 04-07-2019

Նախարարն առաջարկում է 5 ավագ դպրոցներ ամբողջությամբ քանդել ու նորից կառուցել

Հայաստանում 12-ամյա կրթության անցելու ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցների շենքերը հատկացվել են ավագ դպրոցներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է սեյսմիկ տեսանկյունից շատ խնդրահարույց թվով 5 ավագ դպրոցներ ամբողջությամբ քանդել ու նորից կառուցել: Դրանք են՝ Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցը, Երևանի թիվ 109 ավագ դպրոցը, Դեմիճյանի անվամ թիվ 139 ավագ դպրոցը և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը: «Այս նախագծով 129,8 մլն դրամ ենք հատկացնում: Եվս 6 դպրոցներ հետագայում կվերանորոգվեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր