211652_close_icon
views-count2998 դիտում article-date 13:09 04-07-2019

Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, ըստ այդմ, Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն, հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն, ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն, ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն, թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն, ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն, ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն: Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։ Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը: Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: «Պաշտպանության մասին« օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատման է ներկայացնում ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը և կառուցվածքը: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին հանդիսացող՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը: Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը և պետական գրանցումը:

Նմանատիպ նյութեր