211652_close_icon
views-count799 դիտում article-date 11:04 04-07-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, շորթման և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի ու փաստաթղթի հափշտակության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր