211652_close_icon
views-count1682 դիտում article-date 10:09 04-07-2019

Արարատ Միրզոյանը զրուցել է կարևոր նիստը բաց թողած պատգամավորների հետ. մանրամասներ ՌԴ այցից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են եղել նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, այդ թվում` պատվիրակություն Հայաստանից: Ընդ որում, Հայաստանն ավելի լայն մասնակցություն է ունեցել և, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարևոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, և, հետևաբար, չեն արձագանքել ելույթներին: Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ է ունեցել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել ադրբեջանական հարձակմանը: Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին և մասնավոր հանդիպումներ են ունեցել, և անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից և նման կարևոր նիստերը բաց թողնելու փաստի առիթով: Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու մասով զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել, մենք` այդ թվում նաև ընդդինության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք: Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր