211652_close_icon
views-count2687 դիտում article-date 09:14 04-07-2019

Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել «Իմ քայլի» հետ ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտրության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչո՞ւ են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան: Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ևս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հարցը կարգավորել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր