211652_close_icon
views-count1509 դիտում article-date 09:02 04-07-2019

Կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի այլեւս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեստային եւ գործնական քննությունները: Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ: Այսպիսով, կառավարությունը ավտոդպրոցների համար գործ է կպցնում՝ նախապես ավտոդպրոցների գործունեությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ուր է տանում այս ամենը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր