211652_close_icon
views-count1619 դիտում article-date 16:15 03-07-2019

Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է. նախագահն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդելին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդելում: Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդելի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը: Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս: Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր