211652_close_icon
views-count927 դիտում article-date 13:50 03-07-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու»,- նշել է նա: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իտալացի արվեստագետի կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ նախագահական նստավայրում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Այս համատեքստում քննարկվել է Լորենցո Քուինի քանդակները նախագահական նստավայրում ցուցադրելու հնարավորության հարցը:

Նմանատիպ նյութեր