211652_close_icon
views-count4814 դիտում article-date 13:39 03-07-2019

Ռուստամ Բադասյանը Թյորբորն Յագլանդի հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների հարցերը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Հանդիպումների ընթացքում քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվելիք աշխատանքների լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում է Արարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:

Նմանատիպ նյութեր