211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:26 03-07-2019

Ավստրիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին

Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 29-ին: Հուլիսի 3-ին այդ մասին Twitter-ում հաղորդել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Մամուլի ծառայությունը նշում է, որ որոշումը միաձայն ընդունվել է Ազգային խորհրդի գլխավոր կոմիտեի կողմից: Մայիսի 27-ին Ազգային խորհուրդն անվստահության քվե էր հայտնել Սեբաստյան Կուրցի նախարարների կաբինետին՝ փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի պաշտոնաթողության ֆոնին:

Նմանատիպ նյութեր