211652_close_icon
views-count1297 դիտում article-date 12:09 03-07-2019

Բարսելոնայում կողոպտել են Կատարի թագավորական ընտանիքի անդամներին

Բարսելոնայում կողոպտել են հյուրանոցային համարը, որտեղ իջեւանել էին Կատարի իշխող ընտանիքի անդամները, հայտնում է La Vanguardia-ն: Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին: Կողոպտիչներին հաջողվել է հասանելիություն ստանալ չհրկիզվող պահարանին, որի մեջ եղել են ժամացույցներ եւ 30 հազար եվրոյի թանկարժեք զարդեր: Նախնական տեղեկություններով՝ հանցագործները տեղյակ էին, թե համարում ով է ապրում: Ներկայումս Կատալոնիայի ոստիկանությունը քննություն է կատարում: Անցյալ տարի կողոպտիչների զոհն էր դարձել սաուդցի արքայադուստրը:

Նմանատիպ նյութեր