211652_close_icon
views-count50335 դիտում article-date 11:05 03-07-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների: Վարչապետն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որտեղ նշված է․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. - ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, - ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան, - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, - Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, - Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:

Նմանատիպ նյութեր