211652_close_icon
views-count2156 դիտում article-date 10:52 03-07-2019

Գուցե «Իմ քայլին» դուր չեկավ, որ ԲԴԽ անդամի թեկնածուն իրեն չդրսևորեց որպես «հավատավոր» հեղափոխական․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամի հրաժարականը բերեց թե՛ դրական և թե՛ բացասական հետևանքների: Լավ չի, օրինակ, որ այդ կարևոր կառույցի կազմում չկա Գևորգ Դանիելյանը: Այդպիսի մասնագետներից հրաժարվելը մեր պետության համար, ինձ թվում է, «ավելորդ շքեղություն» է: Բայց դրական է, որ Ազգային ժողովը փնտրում և առաջարկում է նոր կադրեր, որոնցից մի քանիսը լավ տպավորություն են թողնում: Այդպիսին է, օրինակ, ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանը: Նույն ձևով է ընկալվում իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, որը, սակայն, երկուշաբթի օրը չընտրվեց՝ զոհ գնալով քաղաքական խաղերի: Ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, կար պայմանավորվածություն, որ այս անգամ թեկնածու է առաջադրելու այդ խմբակցությունը, բայց, նույն աղբյուրի համաձայն, իշխող «Իմ քայլը», մերժելով ընդդիմադիր գործընկերների մի քանի թեկնածուի, դարձյալ առաջադրեց իրենը, և դրա պատճառով ԼՀ խմբակցությունը դեմ քվեարկեց: Բայց եթե նույնիսկ ամեն ինչ այնպես է, ինչպես այդ խմբակցությունն է ներկայացնում, վստահ եմ՝ միշտ պետք է առաջնորդվել անձի արժանիքներով և ոչ թե նման հաշվարկներով: Մյուս կողմից՝ եթե բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» շատ ցանկանար, որ Աննա Մարգարյանն ընտրվի ԲԴԽ անդամ, դա տեղի կունենար: Բայց այդ հարցն իշխանության համար գերսկզբունքային քաղաքական խնդիր չէր, որպիսին է, մասնավորապես, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը (և, ի դեպ, հանուն այդ նպատակի, մեծամասնության ներկայացուցիչները «վարի են տվել» նախագահի առաջարկած մի քանի լուրջ պրոֆեսիոնալների, որոնք իրենց քաղաքական համախոհները չէին): Չնայած Աննա Մարգարյանին առաջադրել էր հենց «Իմ քայլը», այդ հարցում իշխող խմբակցությունը, հավանաբար, անփույթ գտնվեց՝ չապահովելով ձայների բավարար քանակ: Իսկ գուցե այդ խմբակցության որոշ անդամների դուր չեկավ, որ թեկնածուն, պատգամավորների հարցերին պատասխանելիս, իրեն չդրսևորեց որպես «հավատավոր» հեղափոխական: Բոլոր դեպքերում դարձյալ ցավալի է, որ պետությունը «ձեռքից բաց թողեց» նման մասնագետի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր