211652_close_icon
views-count1923 դիտում article-date 10:02 03-07-2019

Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատի է տվել «7 օր» կայքին և դրա խմբագիր Անդրանիկ Թևանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը դատական հայց է ներկայացրել «7 օր» կայքի և կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ զրպարտությունը հրապարակային հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ Հայցի պատճառը մայիսի 27-ին նույն կայքում հրապարակված «Ում է ծառայում Արման Բաբաջանյանը» վերտառությամբ նյութն է, որտեղ պատգամավորի հասցեին հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև զրպարտություն համարվող տեղեկություններ։ Հայցադիմումը հուլիսի 1-ին արդեն մուտք է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր