211652_close_icon
views-count1833 դիտում article-date 09:01 03-07-2019

Խուլերի միավորման նախագահը դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարարին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաև, որ տևական ժամանակ է՝ Հայաստանի խուլերի միավորման գլխին սև ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում: Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիազորությունները դադարեցվեցին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր