211652_close_icon
views-count29618 դիտում article-date 18:44 02-07-2019

Արտակարգ վթար Շիրակի մարզում. բեռնատարի վրայից կցորդիչը պոկվել և բեռնատարի հետ հայտնվել է դաշտում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, բեռնատար ավտոմեքենայի վրայից Վարդաղբյուր գյուղի ճանապարհին կցորդիչը պոկվել և բեռնատարի հետ հայտնվել է դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր