211652_close_icon
views-count1244 դիտում article-date 20:28 02-07-2019

ՀՀ ֆինանսների փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում

Հուլիսի 1-ից Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և ՍինգապուրիՀանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը,ձևավորելով կայուն և կանխատեսելի հարկային դաշտօտարերկրյա ներդրողների համար,հնարավորություն կընձեռի խթանել երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, այդ թվում`ընդլայնել աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը:

Նմանատիպ նյութեր