1098 դիտում
15:02 02-07-2019
Արմեն Գրիգորյան. Նվաճած մեդալները մեծ աշխատանքի արդյունքն են
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական, Մինսկում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Եվրոպական 2-րդ խաղերին Հայաստանի մասնակցությունը:
Ավարտվեցին 2-րդ Եվրոպական խաղերը: Հայաստանի հավաքականը 11 մեդալ նվաճեց՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրնոզե: Կխնդրեմ ամփոփել Եվրոպական խաղերին Հայաստանի պարտվիրակության մասնակցությունը:
Կարծում եմ՝ բավական լավ մասնակցություն ունեցանք: Նախապատրաստական աշխատանքները սկսել էին ամիսներ առաջ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկված յուրաքանչյուր անձ համակարգեց է իր մասնագիտական ոլորտը՝մարզահագուստ, դեղորայք և վիտամիններ, ԶԼՄ-ների հետ աշխատանք և այլն: Բոլոր պատասխանատուները ամիսը մեկ, երկու անգամ հավաքվում էին քննարկման և ըստ կատարված աշխատանքի քայլ առ քայլ գնում էինք առաջ: Եվրոպական խաղերում 9 մարզաձևից 11 մեդալ ունեցանք, որը մեծ հաջողություն է: Այդ մեդալները պատահակն չէին՝ այլ մեծ աշխատանքի արդյունք: Առաջին անգամ ենք վերադառնում Հայաստան երկնիշ թվի մեդալմերով: Սա հրաշալի է:
Միայն ափսոսում եմ հեծանվորդ էդգար Ստեփանյանի համար, ով կարող էր լավ մասնակցել, բայց ձեռքի կոտրվածքը խանգարեց նրան: Շնորհավորում եմ մարզիկներին և մարզիչներին նրանց կատարած աշխատանքի համար: Առջևում Օլիմպիական խաղերն են, որին պետք է լուրջ նախապատրաստվենք և լավ մասնակցություն ունենանք:
[b]-Եթե 10 բալանոց սանդղակով գնահատենք Խաղերը, ի՞նչ գնահատական կտանք, որպես պատվիրակության ղեկավար:
[/b]
-Կարծում եմ՝ ամեն ինչ շատ ճիշտ էր արված: Բոլոր ուղղություններով ամեն ինչ լավ էր կազմակերպված. տրանսպորտը, ուտելիքը, պարգևատրման արարողությունը և այլն: Մարզադահլիճները շատ լավն էին՝ մեծ և բազմաֆունկցիոնալ: Բելառուսը շատ լուրջ էր նախապատրաստվել այս Խաղերն: Կգնահատեմ 10 բալ: Մինսկը կարող է ապագայում Օլիմպիական խաղերի թեկնածու քաղաք լինել:
[b]-Իսկ հնարավոր է, որ Երևանը երբևէ ունակ լինի ընդունել Եվրոպական խաղեր:
[/b]
-Հնարավոր է, եթե մենք ունենանք համապատասխան մարզադահլիճներ: Կարծում եմ՝ հյուրանոցային պայմաններով ապահովված ենք, բայց մարզական կառույցներով դեռ կաղում ենք: Մի քանի մարզական նոր կառույց է պետք, որպեսզի կարողանանք ընդունել նման մասշտաբի միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
45870 դիտում
18:43 05-03-2022
Ռիտա Սարգսյան.«Ի սրտե»․Առաջին տիկնոջ հոգածության ոլորտներում աշխատանքի արդյունքն ակնհայտ է նաև այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1655 դիտում
21:14 09-10-2015
Մեր առաջին մեդալները` սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1198 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը