211652_close_icon
views-count1976 դիտում article-date 15:43 02-07-2019

Թբիլիսիում բախումների ժամանակ վնասվածք ստացած հայ ցուցարարի վիճակը կայուն է. ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ: «Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,- ասված է ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր