211652_close_icon
views-count1684 դիտում article-date 15:20 02-07-2019

Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 137 անձ

Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել: Հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը։ Հարցաքննության նպատակով Ստամբուլում ձերբակալվել է 40 զինվորական: Իզմիրում, Քոնիայում և Քոջաելիում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 97-ի: Նրանք մեղադրվում են Գյուլենի քարոզած գաղափարներին հարելու մեջ:

Նմանատիպ նյութեր