211652_close_icon
views-count1498 դիտում article-date 14:49 02-07-2019

Արցախում հանդիսավոր միջոցառում են անցկացրել՝ նվիրված ամառային զորակոչի մեկնարկին

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկրեն հայ ժողովրդի խաղաղ աշխատանքի և հետագա ճակատագրի երաշխավորն ու պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն: Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին: Այնուհետև զորակոչիկները, վիճակահանության միջոցով, որոշել են իրենց հետագա ծառայության վայրերը:

Նմանատիպ նյութեր