3351 դիտում
13:35 02-07-2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար:
Բաղդասարյանը խնդրեց խափանման միջոց կալանավորումը փոխել և կիրառել 10 մլն դրամ գրավ:
Նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց նաև «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու Մանվել Գրիգորյանի մոտ կալանքը կրելու ընթացքում ախտորոշված հիվանդությունները։
«Բացի բազմաթիվ հիվանդություններից, «Նաիրի» ԲԿ-ում նաև հոսանքով լարման են տվել Գրիգորյանի երկու ոտքը և հայտնաբերել, որ 50-70 տոկոսով չեն արձագանքում, դարձել են անզգա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Նմանատիպ նյութեր
3533 դիտում
20:28 10-04-2019
Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am
4630 դիտում
10:04 07-06-2019
Իշխանությունները ճիշտ կանեն, եթե լրջորեն քննարկեն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը. «Ժողովուրդ»
1839 դիտում
21:18 30-01-2019
Պաշտպանը բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի խափանման միջոցը փոխելու հարց
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար