211652_close_icon
views-count902 դիտում article-date 14:30 02-07-2019

Սի Ծինպինը Թրամփին կոչ Է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին: Հաղորդում են չինական լրատվամիջոցները։ «Սի Ծինպինը Օսակայում G20-ի գագաթնաժովում Միացյալ Նահանգներին կոչ է արել ճկունություն հանդես բերելու և մերձենալու հյուսիսկորեական կողմին, մասնավորապես, ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատամամբ պատժամիջոցները»,- ասել է Վան Ին մամուլի ասուլիսի ընթացքում, նրա խոսքը մեջբերում է AFP-ն: «Անհրաժեշտ Է երկխոսության միջոցով գտնել լուծումը, որը կփարատի բոլոր կողմերի կասկածները»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը: Հունիսի 30-ին Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի ղեկավարն այցելել Է երկու կորեական պետությունների սահմանի ապառազմականացված գոտի, որտեղ Փանմունջոմ սահմանային կետում հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ: Թրամփը նրա հետ զրույցի ընթացքում անցել է երկու կորեական պետությունների միջև ձգվող սահմանազատիչ գիծը և արել մի քանի քայլ՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը եղել Է ԿԺԴՀ-ի տարածքում։

Նմանատիպ նյութեր