1584 դիտում
14:01 02-07-2019
Իրանը կրակի հետ է խաղում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի մեկին հայտարարել է, որ Իրանը «կրակի հետ է խաղում»: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված ցածր հարստացված ուրանի պաշարների ավելացումը, հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-mideast-iran-usa-fire/trump-says-iran-playing-with-fire-after-exceeding-nuclear-deal-limit-idUSKCN1TW3X3]Reuters [/url]գործակալությունը:
«Նրանք գիտեն՝ ինչ են անում: Նրանք քաջ տեղյակ են, թե ում հետ են խաղի մեջ մտել, և ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,-հայտնել է ԱՄՆ նախագահը:
Բացի այդ, Սպիտակ տունը խոստացել է Թեհրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրել այնքան ժամանակ, մինչև Իրանի իշխանությունները չփոխեն իրենց ռազմավարությունը:
«Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել ցանկացած ծավալով: Հարկ չկա նշել, որ նախքան գործարքի կնքումը Իրանը խախտում էր պայմանները»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
11:43 04-02-2014
Քարզայը կրակի հետ է խաղում. ՆԱՏՕ
985 դիտում
19:33 30-03-2023
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հարցում կրակի հետ են խաղում․ վերլուծաբան. news.am
Այս բաժնից
2992 դիտում
13:07 13-01-2025
Եթե մեզ չլսեն, չենք աշխատելու, ազգին հանելու ենք ոտքի մեր սխալն ուղղելու համար. ոսկու շուկայի աշխատակից
2131 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1777 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է