211652_close_icon
views-count1113 դիտում article-date 10:58 02-07-2019

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցե­րի հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցե­րի մշտական հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված: Այս հանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել: Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առ­կա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննար­կել են 2018 թվականի պետական բյու­ջեի կատարողականի նախագիծը: Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սա­կայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթա­ցը: Եվ այս առումով ակտիվ պետք է լի­նի հենց այս հանձնաժողովը: Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նա­խագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր