211652_close_icon
views-count1113 դիտում article-date 10:02 02-07-2019

2020-ի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների ողջ շրջանակը: Փոփոխությունների իմաստն այն է, որ իշխանությունների համար ռիսկային համարվող իրավակարգավորումները, որոնք պահանջում են սահմանադրական կանոնակարգում, միանգամից հստակեցվեն: Թերթին դեռևս չհաջողվեց պարզել՝ այս փոփոխությունները կանդրադառնա՞ն կառավարման համակարգին, այն է՝ անցում կկատարվի՞ նախագահական համակարգին, թե՞ ոչ, թեպետ դրա մասին արդեն իսկ ակտիվորեն բարձրաձայնվում է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր