211652_close_icon
views-count1049 դիտում article-date 09:53 02-07-2019

Եթե Հայաստանում քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում աշխատեին․ «Ամերիկայի ձայն»

Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ, [url=https://www.amerikayidzayn.com/a/4982207.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն. «Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման եւ բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը եւ կարծում եմ այս հարցերը պետք է հասցեագրվեն»: Միեւնույն ժամանակ, միջոցների ընտրությունը պետք է որոշի հենց Հայաստանի հասարակությունն ու գործող իշխանությունները՝ լայն քաննարկման արդյունքում, նշում է փորձագետը: Միջազգային հանրությունն այս հարցում առաջարկողի դերում է. «Չեմ կարծում, որեւէ միջազգային կառավարական, թե հասարակական կազմակերպություն, ուղղակի աշխատավարձ է վճարելու Հայաստանի պետական ծառայողներին»: Այնուամենայնիվ, Հայաստանին ամեն դեպքում անհրաժեշտ է լինելու միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության օգնությունը, հատկապես, որ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված միջոցները, մանրամասնում է Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով վերջերս անձամբ է Հայաստան այցելել անցումային արդարադատության գործընթացի մշակմանն աջակցելու նպատակով. «Կոռուպցիան, այդ թվում պետական միջոցների չարաշահումը, հիմնական խնդիրն է, որը անցումային արդարադատությունը պետք է արձագանքի: Սա կարող է արվել մի քանի միջոցով, այդ թվում՝ դատաիրավական համակարգի վեթթինգի միջոցով: Նաեւ տարբերակ է անցյալ 10 տարիներին կամ՝ Խորհրդային միության փլուզումից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը: Այս գործում առաջ է գալիս արդարության հանձնաժողովի ստեղծման հարցը, որը ոչ այնքան վճիռներ է կայացնում որքան՝ դիտարկում համակարգային խնդիրները»: Անդրադառնալով դատական համակարգի աստիճանական փոփոխությունների կողմնակիցներին, փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում վերջին տասնամյակներում դատաիրավական համակարգի անցումային փոփոխությունների մի քանի փորձ է արվել, որոնք սակայն արդյունք չեն տվել. «Գուցե, հարցնենք Հայաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ եղավ այդ աստիճանական քայլերի հետ, այդ դանդաղ, փաստաթղթերի վրա գեղեցիկ գրված առաջարկների եւ բարեփոխումների հետ, որոնք կոչված էին վերջ դնել կոռուպցիային, մարդկանց մոտ հավատ ներշնչել դատական իշխանության նկատմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանում, հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում գործեին: Փորձագետները նշում են, որ անցումային արդարադատությունը բնորոշ է ոչ միայն ծանրագույն փորձությունների եւ պատերազմի միջով անցած պետությունների համար այլեւ՝ իրականացվում է, երբ երկրում կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել եւ հասարակությունն այլեւս չի ցանկանում տասնամյակներ սպասել խոստացված փոփոխություններին:

Նմանատիպ նյութեր