211652_close_icon
views-count2591 դիտում article-date 09:01 02-07-2019

Ես հավատացի նրան. ռուս պատգամավորը՝ Ռուբեն Ռուբինյանի հայտնի քվեարկության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաև այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը: Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը և վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որևէ խնդիր չի եղել, և նրանց հետ խոսել ու բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք և զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները և ես հավատացի նրան»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր