211652_close_icon
views-count36881 դիտում article-date 21:28 01-07-2019

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցների հերթական բացահայտումը. Տաք հետքերով հայտնաբերել են գողություն կատարողին ու գողոնը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով տաք հետքերով բացահայտել են «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած գողության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Վարշավա-Երևան չվերթի ուղևորների ուղեբեռի բեռնաթափման ընթացքում ուղևորներից մեկի ուղեբեռից շվեյցարական ֆրանկ գումար գողանալու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Ա. Մ.-ին: Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են ու փաստերի ճնշման տակ Ա. Մ.-ն ներկայացրել է գողոնը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մ.-ն աշխատում է «Զվարթնոց հենդլինգ» ծառայությունում որպես օպերատոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր