211652_close_icon
views-count1639 դիտում article-date 20:18 01-07-2019

Քննարկվել են զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների ընդգրկման հարցերը

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն`ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը: Սննդի որակի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել նաև զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, դիտարկվել նրանց առաջարկները: Ընհանուր առմամբ՝ զինծառայողները գոհ են մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից: Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:

Նմանատիպ նյութեր