211652_close_icon
views-count1600 դիտում article-date 18:06 01-07-2019

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների հետ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության զարգացման, այս ոլորտում Հայաստանի եւ Սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նշանակալի այս միջոցառման մեկնարկն Արցախում Նախագահը համարել է խորհրդանշական եւ կարեւոր իրադարձություն մեր հանրապետության կյանքում: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր