211652_close_icon
views-count1259 դիտում article-date 16:46 01-07-2019

Պետությունն այս տարի Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 60 ընտանիքի կապահովի բնակարանով

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ 2008-2020 թթ․ պետք էր 5396 ընտանիքի տեղավորել բնակարաններում: «2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք»,- նշեց Վերմիշյանը: Նա տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով՝ 2020 թվականին մնացած 453 ընտանիքին բնակարանով ապահովելու համար պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ: «2021 թվականին պետք է վերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը»,- շեշտեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը: Վերմիշյանի գնահատմամբ՝ տնակներում ապրող ոչ բոլոր անձինք կամ ընտանիքներն են շահառուներ, քանի որ նրանց թվում կան նաև անշարժ գույք ունեցողներ: Նրա խոսքով՝ տնակները քաղաքաշինական խնդիր են առաջացնում, զբաղեցնում են հանրային տարածքներ:

Նմանատիպ նյութեր