211652_close_icon
views-count1111 դիտում article-date 14:36 01-07-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնոր­հա­վո­րանք­ներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կա­պակ­ցու­թյամբ: Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մա­կար­դա­կի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հա­րա­բե­րու­թյունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հան­դի­պում­նե­րը, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգա­լի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ հա­մայն­քը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները: Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քա­ղա­քական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, ա­ռաջ­ընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր